Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է ժամանակավոր հանձնաժողովի դերը և գործունեությունը, որպեսզի արդյունքում ստեղծված փաստաթուղթը լինի ոչ միայն իրավականորեն անխոցելի, այլև հետևողականություն ապահովող, ընթացք տվող փաստաթուղթ, ոչ թե գոլորշի բաց թողելու առիթ: Եվ այդ տեսակետից, պատգամավորի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը եղել է հավուր պատշաճի, քանի որ ծանոթ է փորձագետների կատարած մեծածավալ աշխատանքին:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան, ոչ թե ասեն՝ ամեն ինչ վատ է, ամեն ինչ սև է, փրկություն չկա, գլուխներս առնենք փախնենք:
Պատգամավորը նշեց, որ նման ելույթների կողմնակիցը չէ, որովհետև նման հանձնաժողովները և խմբակցությունները լուծումներ պետք է առաջարկեն:
Նա կատեգորիկ մերժեց այն մոտեցումը, որ Հայաստանի մեծածավալ գազաֆիկացում անհրաժեշտ չէր: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք որդեգրված այս քաղաքականությունը շատ ճիշտ քաղաքականություն էր, և պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում