|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ պողպատի ներկրման համար մաքսատուրքերը կդառնան ամերիկյան պողպատային արդյունաբերության փրկությունը. գրում է Газета.ру-ն:
Ըստ Թրամփի` իր ընտրվելու պահին արդյունաբերությունը խորը ճգնաժամի մեջ էր և կարող էր անհետանալ: Նրա կարծիքով` պողպատի գնի բարձրացումը, որին կհանգեցնի մաքսատուրքերի սահմանումը, խնդիր չի դառնա ամերիկյան տնտեսության համար:
«Գներն այնուհետև անպայման կնվազեն, իսկ ներկայիս քայլերն անհրաժեշտ են ԱՄՆ ազգային անվտանգության համար»,-ասել է նա: