կարևոր
3700 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 12:40
Քաղաքական

Տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ին

Այն փաստը, որ կառավարությունը այսպիսի կարևոր հարց բերում է մեկժամյա քննարկման ռեժիմով, ամեն ինչ ասված է։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նախագիծը հիմանվորում է քառօրյայի դասերով, բայց այդ ժամանակվա հետախուզության պաշտոնից ազատվածին հետո Փաշինյանը դարձնում է Գլխավոր խորհրդական, հետո Պաշտպանության նախարար։ Հիմնավորում ենք 44-օրյայի դասերը, բայց մինչև հիմա 10 ամիս Ռազմական հետախուզության պետ մենք չունենք, նախկին պետն էլ բանտարկված է։ Հիմանվորում են միչև 2050թ․ Հայաստանի զարգացման ռազմավարություն, որի մեջ մի նախադասություն է, մինչև 2050թ․ ունենաք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ֆուտբոլի նման մի բան։ Իսկ իրականում այսօր, երբ այս հարցն է բերվում, արդեն 9-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, բլոկադայի մեջ է, իշխանությունը թևերն է թոթում, ասում է ինչ անեմ, հո մենք չենք փակել, ասում են ու շարունակում են իրենց առօրյա կյանքը՝ անհոգ, նախատոնական, հարսանիքներում ու թշնամու կրակի տակ հայտնված երբեմնի առողջարաններում  ժողով անելով։ Բա ո՞վ է փակել, ասում են ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ Ուրեմն տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետ, որտեղ ասում էիք Հայաստանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը մինչև 2020թ․ նոյեմբերի 15-ը, Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ․-ի դեկտեմբերի 1-ը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Արմեն Գրիգորյանը ընդդիմությանն ասում է` գնացեք ռուսներին համոզեք, մենք ինչ անենք. մեկ բան կարող եք անել, կարող եք` գնալ, ով էլ գա, ավելի լավ կանի։