|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Հրաժարական տալիս է այն մարդը, ով պրոֆեսիոնալ է եւ տեսնում է, որ տվյալ պարագայում չի կարող դրական արդյունք ունենալ: Հրաժարական չեն տալիս այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն եւ երկրի մասին մտածելու նպատակ էլ չունեն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ նշեց, թե հենց այս իրավիճակին էլ ականտես ենք լինում Հայաստանում: Իսկ երկիրը լճացած վիճակից դուրս բերելու համար հարկավոր է, որ կա'մ երկրի առաջնորդը կոշտ քաղաքականություն որդեգրի, կա'մ ժողովուրդն ընդվզի, հասնի իշխանափոխության:
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այլ ելք է տեսնում. պետք է ստիպել կառավարությանը աշխատել: Իսկ թե ինչու՞ ստիպել, մի՞թե այն կոչված չէ աշխատելու համար, օդում կախված հարց է: