Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
«Ինձ չեն ծանուցել, ինքս եմ ներկայացել ԱԱԾ, քանի որ երեկ տարածված հաղորդագրության մեջ ասված էր, որ քրեահետախուզական միջոցառումներ են իրականացվում նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ՝ կազմակերպիչներին, մասնակիցներին բացահայտելու համար, և զետեղված էր իմ նկարը»,- ըստ Yerkir.am-ի՝ ԱԱԾ շենք մտնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եսայանը։
«Եթե ինձ չեն ճանաչում, չգիտեն իմ գտնվելու վայրը, ինքս եմ ներկայացել, որպեսզի պահանջեմ, որ ներկայացնեն այն մեղադրանքը, որ առաջադրվել է ինձ, ինչն էլ հանդիսացել է այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու հիմք»,- հայտարարեց նա:
Ըստ Բագրատ Եսայանի՝ հաղորդագրությունն ակնհայտ քաղաքական հետապնդում է: «Սա քրեական հոդվածներով քաղաքական հետապնդում իրականացնելու ակնհայտ փորձ է։ Մենք սրան ականատես ենք եղել 90-ական թվականներին, սրա ականատեսն ենք նաև հիմա»,- ընդգծեց նա։
ԱԱԾ մտնելուց առաջ Եսայանը հայտարարեց․ «Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն՝ համարելու եմ, որ դա եղել է կեղծ քաղաքական հետապնդման փորձ և այս միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու հստակ պատվեր, որն իրականացնում է ԱԱԾ-ն»։
Մանրամասները՝ տեսանյութում: