կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 11:54
Քաղաքական

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է բացահայտված ֆեյք էջերի իրական տերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումին․ Նաիրի Հոխիկյան

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է բացահայտված ֆեյք էջերի իրական տերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումին․ Նաիրի Հոխիկյան
ՀՀ ոստիկանությունը արձագանքել է բացահայտված ֆեյք էջերի իրական տերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
 
«Սպասում եմ քրեական գործի հարուցմանը և հանցագործների կալանավորմանը, թեպետ, անկախ ամեն ինչից, հրապարակային ներկայացնելու եմ այդ մարդկանց ով լինելը, որպեսզի հանրությունն էլ իր տարբերակներով դատաստան տեսնի սրբություն չճանաչող այդ սրիկաների նկատմամբ»,- գրում է նա։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրի Հոխիկյանը  ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին, որում մանրամասն նշված են ֆեյք էջերի հեղինակների անուն-ազգանունները, բնակության հասցեները, գործունեությունը և ատելություն, թշնամանք ու հայհոյանք պարունակող հրապարակումները։