Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ղեկավարությունն ակնկալում է անվճար պատվաստել հանրապետության քաղաքացիներին նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Ավարտվել են բանակցությունները չինական պատվաստանյութեր արտադրող Sinovac-ի հետ, անցել են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները և դրվել ստորագրություններ: Պատվաստանյութի առնվազն 10 միլիոն չափաքանակ արդեն ուղարկվել է պատվաստումը սկսելու համար»,- առողջապահության նախարարության ղեկավարի խոսքերն է մեջբերում Hurriyet թերթը և հավելում. «Պատվաստումն իրականացվելու է բացարձակապես անվճար: Քաղաքացիներից որևէ վճար չի գանձվի»:
Միևնույն ժամանակ, Քոջան պարզաբանել է, որ Թուրքիայում շարունակվում է «այլ արտադրողների կողմից ստեղծված պատվաստանյութերի լիցենզավորման գործընթացը»: «Եվ երբ լիցենզավորման գործընթացն ավարտվի, այդ պատվաստանյութերի վաճառքը դեղատներում կթույլատրվի»,- հավելել է նա:
Ակնկալվում է, որ ռուսական Sputnik V-ի գինը կհայտարարվի այս շաբաթ: Նախորդ օրը դրա Twitter-ի էջում հաղորդագրություն էր տեղադրվել, ըստ որի՝ այս պատվաստանյութը կարժենա շատ ավելի ցածր, քան Pfizer-ինը և Moderna-ինը: