Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գրում է «Առավոտ»-ը:
Գրիգորյանը մեղադրվում է, թե դեռևս 2009 – 2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել: Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը առանց 200.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումարի վնաս:
Էդուարդ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670.000 ՀՀ դրամը: Գործով դատավոր Մելքոնյանը 2019 թվականին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝
Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը բողոքարկել է և 2020թ․ փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը և Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Մեդիա փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է. «քրեական գործը հարուցելուց հետո մարդը «պետությանը պատճառած վնասը» վերականգնել է (այսինքն չունևորների վիրահատության գումարն իր գրպանից վճարել է բյուջե)։ Գործը կարճել են։ Բայց չէ, դատախազությունը ստիպել է, որ գործը վերաբացվի ու հիմա շարունակում են դատել։ Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ», հայե՛ր ջան»։