|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ջիբրալթարն ավարտել է իր մեծահասակ քաղաքացիների՝ COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը, փոխանցում է The Washington Post-ը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը Ջիբրալթարն աշխարհում առաջին երկիրն է անվանել, որն «ավարտել է մեծահասակների լիարժեք պատվաստումների ծրագիրը», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Պարբերականը նշում է, որ ամբողջ Ջիբրալթարում ընդամենը 30 հազար մարդ է ապրում, ինչը նպաստել է պատվաստման արագ գործընթացին: Օգնել է նաեւ այն, որ Ջիբրալթարը Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքն է. դա հեշտացրել է պատվաստանյութի հասանելիությունը:
Ջիբրալթարը բրիտանական անդրծովյան տարածքն է, որը գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավում: Իսպանիան չի ճանաչում Բրիտանիայի ինքնիշխանությունը Ջիբրալթարի նկատմամբ: