Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս պաշտոններից ազատվել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լուրեր էին շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն լուրը նախարարությունից հերքել էին։
Վերջիններիս փոխարեն արդեն կան նոր նշանակումներ. արտգործնախարար է նշանակվել՝ Արա Այվազյանը, ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, Մեսրոպ Առաքելյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Վաղը Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է նոր նախարարներին: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանը, խստորեն մտահոգված լինելով և վախենալով այս օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներից և հանրային ընդվզումներից, նախարարների՝ նախարարության աշխատակազմերին ներկայացման համար ընտրել է խիստ անհարմար ժամեր: Օրինակ, մեր տեղեկություններով, աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին Փաշինյանը ներկայացնելու է վաղ առավոտյան, ժամը 7։30: Ի դեպ, նախարարության մի շարք աշխատակիցների (վարչության պետեր, փոխնախարարներ և այլն) ևս հրահանգված է աշխատավայրում լինել այդ ժամին՝ ներկայացնելով նաև անձնագրերը։ Այլ նախարարներ ևս, հնարավոր է, որ, ոչ թե պատվով ներկայացվեն, այլ, այսպես ասած, «գաղտագողի հանձնվեն» աշխատակազմերին: