Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ոստիկանությունն արտասվաբեր գազ է կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, որը Բեռլինում կազմակերպվել էր Գերմանիայի բունդեսթագի դիմաց, կան տուժածներ, նաեւ ձերբակալություններ են սկսել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ գանգատվում են աչքերի ծանոցներից եւ շնչառության հետ կապված խնդիրներից: Ոստիկանները նաեւ շարունակում են ջրանետներ օգտագործել բողոքի մասնակիցների դեմ:
ՌԻԱ Նովոստիի թղթակցի տվյալներով՝ ջրանետների կողքին երկու պայթյուն է լսվել, հավանաբար, ճայթուկներ են պայթել: Ոստիկանական բաժանմունքի մոտ առկա է ծխոտում: Բրանդենբուրգյան դարպասների առջեւի հրապարակում շարունակում են մարդիկ ժամանել, նրանք վանկարկում են՝ «Խայտառակություն»:
Ավելի վաղ COVID-19-ի համավարակի հետ կապված սահմանափակիչ միջոցառումների հակառակորդները սոցցանցերում հայտարարել էին բունդեսթագի մերձակայքում բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին, որտեղ նոյեմբերի 18-ին պլանավորում է ընդունել բնակչության ինֆեկցիոն պաշտպանության մասին օրենքի նոր խմբագրումը: Նոր օրենքը զգալիորեն ընդլայնում է Գերմանիայի առողջապահության նախարարության լիազորությունները համավարակի դեպքում հնարավոր սահմանափակիչ միջոցառումների առումով, կարգավորում է ապագա պատվաստման կենտրոնների աշխատանքը: