կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-23 13:07
Տարածաշրջան

Բողոքի ցույց եւ ձերբակալություններ Ադրբեջանում

Բողոքի ցույց եւ ձերբակալություններ Ադրբեջանում

Ադրբեջանական Մինգեչաուր քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:  Բողոքի ակցիան տեղի է ունեցել 27-ամյա երիտասարդի հուղարկավորությունից հետո, ով մահացել է ոստիկանական բաժանմունքում:  Ցույցը ցրելու ընթացքում բերման է ենթարկվել 21 մարդ, ովքեր մեղադրվում են հասարակական կարգը խախտելու մեջ:  Տուժել է 4 իրավապահ: 27-ամյա Բահրուզ Գաջիեւին ոստիկանություն էին բերման ենթարկել թմրանյոթւերի տարածման կասկածանքով, որտեղ նա իբր նետվել էր պատուհանից: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ երիտասարդն ինքնասպանություն է գործել:

Այն բանից հետո, երբ երիտասարդի հարազատները, չհավատալով պաշտոնական վարկածին, սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ անձամբ կվերահսկի գործի քննությունը: