|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձն ու նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը բանակցությունների ընթացքում հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 18-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:
«Այսօր իմ հրապարակած ճանապարհային քարտեզում առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ասաց Փաշինյանը: