Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Այնպես է ստացվել, որ դուք հիմա համարվում եք նոր քաղաքական գործիչ, ես նախկին, բայց որպես ավելի շատ փորձ ունեցող մարդ, կբացատրե՞ք ինձ, կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքնիշխանություն բառն ամենաշատն օգտագործած քաղաքական թիմը Հայաստանն ամենաշատը և երևի ամեն օր զիջում է իր ինքնիշխանությունից, ինչպե՞ս է այս պարադոքսը ստացվում»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ըստ էության, իշխանական պատգամավորի կողմից անպատասխան մնաց:
Ինչ վերաբերում է իշխանական թիմի կողմից 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությանը այն պարագայում, երբ պատերազմը հենց այս իշխանության օրոք է եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Քննիչ հանձնաժողովը մենք միասին ենք ձևավորելու, որ ձևաչափով կգնանք, դա էլ ենք միասին որոշելու: Կանոնակարգ օրենքը տալիս է որոշակի ձևաչափ, բայց այդ ձևաչափի մեջ նույնիսկ ընդդիմության մասնակցությունը լինելու է ծանրակշիռ»:
Ամբողջականը՝ տեսանյութով: