կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:35
Քաղաքական

«Հայ-ռուսական տանդեմն անհրաժեշտ է». ՀՅԴ Բյուրոյի անդամ Ս. Սեյրանյան

«Հայ-ռուսական տանդեմն անհրաժեշտ է». ՀՅԴ Բյուրոյի անդամ Ս. Սեյրանյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Աշխարհաքաղաքական առանցքների պայքարի հերթական հոլովույթի մեջ ենք։ Նախկինում մենք դիմակայում էինք թուրք-ադրբեջանական համագործակցությանը, հետո` դաշինքին։ Այսօր արդեն դիմակայում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ տանդեմը լոկ դաշինք չէ՝ իր ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու տեղեկատվական բաղադրիչներով։ Տանդեմը ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը սպասարկող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականության իրականացումն է։
Նախկինում մենք մեզ նետված մարտահրավերին դիմակայում էինք և հաջողությամբ էինք դիմակայում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքով, տարածաշրջանում անվտանգության համակարգի անդամակցությամբ, Արցախի ընգծված սուբյեկտայնությամբ, գումարած Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները։
Այսօր թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողությամբ դիմակայելու արդյունավետ գործիքը Հայ-ռուսական ՏԱՆԴԵՄՆ է՝ գումարած Իրանի հետ հարաբերությունների ջերմացումը։
Հիմա ժամանակը չէ քննարկելու, թե երբ, ինչպես ու ինչու առաջացան դրան խանգարող գործոնները։ Հիմա խնդիրը շատ արագ դրանք վերականգնելն ու ուժեղացնելն է՝ խանգարող բոլոր գործոնների անցնցում փոփոխությամբ։ Գոյապահպանական այս կռվում հրատապ է Հայ-ռուսական տանդեմի ձևավորումը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը հետապնդող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականության իրականացումը»: