Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ադրբեջանաթուրքական դանդեմն ուզում է օգտել ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից և հասնել իր վաղեմի նպատակին, որը վավերացված է «Շուշիի հռչակագրում»՝ ստանալու «Զանգեզուրի միջանցք»-ը։ Իմ համար ծայրահեղ անհասկանալի է այս ֆոնին մեր կառավարության պահվածքը ՝ շարունակել բանակցել թուրքական կողմի հետ, «Խաղաղության դարաշրջան» բացել և այլն։ Ինչի՞ մասին կարող է խոսք լինել, հետաքրքրիր է ի՞նչ են բանակցում թուրքերի հետ»,- նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վահե Հակոբյանը՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ ՀՀ-ում պարենային ապրանքների հնարավոր դեֆիցիտին, Վահե Հակոբյանը նշեց․
«Սպառողական գները վերջին օրերին աճել են, ՀՀ-ն և Արցախը համատեղ օգտագործում են 500-600 հազար տոննա հացահատիկ , որից, մինչև պատերազմը, 30 տոկոսն ապահովում էր Արցախի հանրապետությունը։ Քանի որ այդ հնարավորությունը հիմա չկա, 99 տոկոսով հիմա կախված ենք Ռուսաստանից ։ Այն ժամանակ ասում էինք Ռուսաստանը շուտով կսահմանափակի ցորենի արտահանումը և կատարվեց այն, ինչ ասում էինք․ հիմա հարց կառավարությանը՝ մենք որքա՞ն ցորենի պաշար ունենք և ի՞նչ է արվում, որպեսզի այս հարցի լուծումը ստանաք «,-ասաց Վահե Հակոբյնաը։
Մանրամասն՝ տեսանյութում։