Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հազիվ եմ երգել, հազիվ եմ ինձ պահել»,- ասում է երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը Դադիվանքում կատարել է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությունը։
Երգչուհին հրապարակել է կատարման տեսանյութն ու գրել․ «Սիրտս կտոր-կտոր է լինում, քանի որ մեռնում եմ իմ հայրենիքի համար, որովհետեւ իսկական հայ եմ։ Ցավ եմ ապրում իմ զինվորի համար, չեմ մտածել՝ միայն իմ համար լավ լինի։ Երանի այդքան մարդ չլինեի։ Միշտ եմ եղել, կամ ու կմնամ միայն իմ ժողովրդի կողքին, արդարության կողքին, ովքեր իրական մեղավորներն են, ծախվածները, անպայման Աստծո դեմ պատասխան են տալու վաղ, թե ուշ։ Կարծում եմ՝ իմ մաքուր, ազնիվ կատարումը տեղ կհասնի եւ ամեն ինչ լավ կլինի․․․ Հայրենասիրությունն ասելով չի, պետք է մեջդ լինի․․․»։