|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երգչուհի Սոնա Շահգելդյանը կհամաձայնեմ մեկնել Բաքու և մասնակցել այնտեղ կայանալիք «Եվրատեսիլին», ու թեեւ ռիսկը մեծ է, բայց ուժեղ մարդկանց համար արգելքները հաղթահարելի են: Այսօր երգչուհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպառիչ պատասխան տվեց «Եվրատեսիլին» իր մասնակցության վերաբերյալ խոսակցություններին:
Շահգելդյանն անձամբ է իր թեկնածությունն առաջադրել` նշելով, որ ինքը մրցույթների մասնակցել է 12 տարեկանից, եւ դրանք իր համար սովորաբար ոչ թե մասնակցություն, այլ հաղթանակ են «տալիս»:
«Անկախ մրցույթի անցկացման վայրից` պետք է մասնակցենք և պարծենանք մեր դրոշով ու երգով»,- նշեց երգչուհին: