կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 11:44
Քաղաքական

Մեր իշխանության օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր․ Հայկ Մամիջանյան

Մի կողմ դնելով, թե ինչ էր գրված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր,  Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքում մեր զինվորների պաշտպանության տակ էր։ Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների հետևում  իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնելով իշխանականների կողմից շահարկվող՝ Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե «Աղդամն իմ հայրենիքը չէ», Մամիջանյանը նշեց․ «Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր գործընկերներն ասում են՝ «իսկ ո՞վ ասաց, որ Շուշին  ու Հադրութը պիտի հետ բերենք, իսկ ո՞վ ասաց, որ պետք է խոսենք օկուպացիայի մասին»։ Բոլոր այն մարդիկ, որոնքքեր գոռում-գոչում էին Աղդամի վերաբերյալ, այսօր զգալիորեն ավելի լուռ են իրապես մեր հարենիքի մասին խոսելիս։ Մեկ էլ որ տենց սիրում եք մեր օրենքները մեջբերել․․․ Մենք ժամանակին օրենքներ ենք բերել, որ ՀՀ վարչապետը ընդունում է որոշումներ ի շահ ՀՀ-ի և որոշ դեպքերում անադեկվատ որոշումներ չի  ընդունում, այդ օրենքներն էլ պահպանեք»։