|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 108687 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 444224 վերջին մեկ օրում` 3050 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39831 պացիենտ. մեկ օրում նվազել է 738-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 66835 անձ, վերջին մեկ օրում՝ 1925 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1609 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է: