Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Յեշիլհիսար գավառին ենթակա Բաշքյոյ գյուղում 21 գրանցված եկեղեցի կա։ Տեղի իշխանությունները, օգտվելով այդ փաստից, ցանկանում են գյուղում զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաշքյոյի գյուղապետ Յուսուֆ Թունջերը, գործակալության թղթակցի հետ զրույցում նշելով, թե սույն գյուղը «հույների առաջին բնակավայրերից մեկն է եղել», հայտնել է, որ գյուղի նախկին անվանումը Փոթամիա է, և որ այստեղ 21 գրանցված եկեղեցիներ կան, որոնցից մեկը շատ մեծ է։
Գյուղապետը հավելել է, թե իրենք ուզում են գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով վերականգնել այստեղի եկեղեցիները։ Նա նաև շեշտել է, որ նախկինում վերոնշյալ մեծ եկեղեցին էին այցելում նաև շրջակա բնակավայրերի քրիստոնյաները։
Հիշեցնենք, որ Կեսարիայում ժամանակին եղել է նաև հոծ թվով հայ բնակչություն, և չի բացառվում, որ այդ եկեղեցիների մի մասը հայկական լինեն։
https://www.haberler.com/21-tescilli-kilisesi-bulunan-baskoy-turizme-13721972-haberi/
Akunq.net