Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր և վաղը` 18-19-ին, Կ.Պոլսի Անարատ Հղություն հայ կաթոլիկ եկեղեցու շենքում պետք է տեղի ունենար Կեսարիային նվիրված կոնֆերանս, որը կրում էր «Կայսերիի և շրջակա բնակավայրերի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագիրը: Միջազգային կոնֆերանսին բացման ելույթով հանդես պետք է գար հայտնի թուրք պատմաբան Այհան Աքթարը, զեկուցումներով՝ Միքայել Նշանյանը, Սուավի Այդընը, Զաքարիա Միլդանօղլուն, Հիլմար Կայզերը և այլ գիտնականներ, որոնց ընդհանուր թիվը 22-ն է։ Հիմնադրամը ցանկանում էր կոնֆերանսը կազմակերպել հենց Կեսարիայում, սակայն տեղի նահանգապետարանը արգելեց այն նշելով, թե նպատակահարմար չի համարում:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը, սակայն, Կ. Պոլսի հայաշատ Շիշլիի թաղապետարանի կողմից նույպես արգելվեց: Էրդողանի կառավարման շրջանը, որը, ի համեմատություն Թուրքիայի այլ ղեկավարների, աչքի էր ընկնում ազգային, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ համեմատաբար մեղմ դիրքորոշմամբ, աստիճանաբար նահանջ է ապրում՝ թույլ տալով այլախոհության սահմանափակման աճ։