կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 10:58
Առանց Կատեգորիա

Կեսարիայի Ս. Աստվածածին եկեղեցում մարզումներ են անցկացվում

Կեսարիայի Ս. Աստվածածին եկեղեցում մարզումներ են անցկացվում

Արևմտյան Հայաստանի Կեսարիա քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին մոտ 40 տարի է, ինչ օգտագործվում է որպես սպորտային սրահ:

 

Agos.com-ը հայտնում է, որ եկեղեցուն անդրադարձել է պարբերականի խմբագիրներից Էմրե Էրթանին` հայտնելով, որ դրա վերանորոգման աշխատանքների մասին հանրությանը տեղեկացնելու համար տեղադրված պաստառը դժգոհություններ է առաջացրել

 

Ըստ «Kayseri olay» թերթի` «Եկեղեցու վերանորոգում» պաստառի քննադատությունների արդյունքում քաղաքապետարանը փոխել է այն «Մշակույթի և արվեստի կենտրոնի աշխատանքներ» պաստառով:

 

Այս թեմայի վերաբերյալ «Ակօս» պարբերականի հետ զրուցել է Կեսարիայի քաղաքապետարանի ներկայացուցիչներից Համդի Էլջումանը:

 

«Որպես սպորտ սրահ օգտագործվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա մշակույթի և արվեստի կենտրոն: Քանի որ եկեղեցու ճարտարապետությունը պատկանում է հայի, այդ պատճառով վերանորոգման համար Կ.Պոլսի մի հայ ճարտարապետի հետ ենք պայմանավորվել»,- ասել է Էլջումանը:

 

Նշենք, որ 2008 թվականին Կեսարիայում դարձյալ նման դեպք էր գրանցվել. «Անատոլիա» վավերագրական ֆիլմի նկարահանումների համար Կեսարիա ժամանած ֆիլմի աշխատակազմը պատմական Կեսարիա ամրոցում խաչով դրոշ էր ծածանել` ի նշան այն բանի, որ ամրոցը բյուզանդական է եղել: Բողոքների արդյունքում խաչով դրոշն իջեցվել էր, և ֆիլմի աշխատակազմը լքել էր Կեսարիան: