Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասել է նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել:
«Այստեղ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է: Այդտեղ միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, նախընտրելի է, որ դասընթացները հեռավար շարունակեն»,-ասել է նա:
Այդ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Նախարարի տեղակալը նշել է, որ առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի: Այս ընթացքում նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հեռավար ուսուցման համար մեթոդական, տեխնիակական գործիքները տրամադրելու առումով: