կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-04 19:24
Առանց Կատեգորիա

Ստեփանակերտի բնակելի թաղամասերին 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել

Ստեփանակերտի բնակելի թաղամասերին 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։