|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հուլիսի 24-ին, ժամը 21:43-ին տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:
Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:
Սակրավորները, կինոլոգները և ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա (գունավոր և պինդ նյութով): Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին: