Պրն. վարչապետ,
Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի:
Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերն առավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ։
Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային և անհետաձգելի խնդիրն է՝ այս իրավիճակին հնարավորինս համապատասխանող ձևաչափով վերակազմակերպվել և ազգային ներուժի ամբողջական համախմբման և գործադրման ճանապարհով հնարավորություն տալ անկախ Հայաստանի ռազմական և քաղաքական գործիչներին մասնակից և դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում և թիկունքում։
Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը: Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումն է։
Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.
Սիրելի´ հայրենակիցներ, հայրենականի վերածված այս պատերազմում մեր համազգային նվիրումը, մեր երիտասարդ սերնդի հերոսական վարքը է´լ ավելի է պարտավորեցնում անել հնարավորն ու անհնարը՝ հայության հավաքական ուժը կազմակերպելու և մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար։ Հենց այս օրերին է որոշվում մեր ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի, ճակատագիրը:
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը և հանուն մեկ նպատակի՝ հանուն միասնական հայրենիքի գործելը։ Բոլոր անձնական նախասիրությունները, կուսակցական և նեղ խմբային շահերը պետք է ստորադասվեն այս նպատակին։ Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապես կարողացել է համախմբվել և դիմագրավել վերահաս արհավիրքը՝ իր սերունդներին տալով բարգավաճելու և ստեղծարար ընթացքը շարունակելու հնարավորություն։
Ուստի, կոչ ենք անում հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը:
- Ալվարդ Պետրոսյան-գրող, հրապարակախոս
- Աննա Մնացականյան-օպերային երգչուհի
- Աշոտ Ավագյան-գեղանկարիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր
- Արա Մարտիրոսյան-հրապարակախոս, վերլուծաբան
- Արաքս Մարգարյան- արվեստագիտության թեկնածու, դոցենտ
- Արաքսյա Մուշեղյան-կոմպոզիտոր, պրոդյուսեր
- Արթուր Մկրտչյան-հրապարակախոս
- Արծրուն Պեպանյան-գրող, հրապարակախոս
- Արման Եղիազարյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Արմեն Ասրյան-պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Արտակ Վարդանյան- հրապարակախոս, բան.գիտ.թեկն.
- Արտավազդ Դարբինյան –պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Գևորգ Էմին-Տերյան - գրականագետ, բ.գ.թ.
- Դավիթ Հակոբյան-ՀՀ վաստակավոր արտիստ
- Դավիթ Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Դավիթ Սարգսյան-գրող, հրապարակախոս
- Դավիթ Վանյան-բանաստեղծ
- Զեմֆիրա Բարսեղան-ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
- Էդիկ Մինասյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Թաթուլ Մանասերյան-տնտ. գիտ. դոկտ. պրոֆեսոր
- Ժիրայր Դադասյան- բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
- Լավրենտի Հովհաննիսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Լարիսա Ալավերդյան-Մարդու իրավունքների առաջին պաշտպան
- Լևոն Ջավախյան-գրող, Մ. Խորենացի մեդալակիր
- Լևոն Սարգսյան-բանաստեղծ
- Լիա Իվանյան-գրող, հրապարակախոս
- Լյուդվիգ Ավետիսյան-նկարիչ
- Խաչատուր Ստեփանյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Հակոբ Ավետիքյան-Ազգ օրաթերթի գլխ. խմբագիր
- Հակոբ Սրապյան- բանաստեղծ
- Հայկազուն Ալվրցյան-«Արևմտահայոց հարցերի ուսումն. Կենտրոն», բան.գիտ.թեկն.
- Հայկ Սարգսյան – տնտես. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Հարություն Կբեյան- գրող
- Հովիկ Գրիգորյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Մարատ Գրիգորյան-երկր. գիտ. թեկն., դոցենտ
- Մարինե Հովյան-լեզվաբան
- Մարտին Հուրիխանյան- կինոգետ
- Մաքսիմ Ոսկանյան- բանաստեղծ
- Մելինե Անումյան-պատմ. գիտ. թեկն.
- Մերուժան Տեր-Գուլանյան-գրող, հրապարակախոս
- Միքայել Մալխասյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Յուրի Սարգսյան - հնագույն քաղաքակրթություններ հետազոտող, գրող
- Նելլի Սարգսյան-երաժշտագետ
- Ներսիկ Իսպիրյան-ՀՀ վաստ. արտիստ
- Շուշան Վարդանյան-արվեստաբան, արվ.գիտ.թեկն.
- Ջեմմա Բառնասյան - ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ
- Ռուբեն Մելքոնյան-պատմական գիտույթունների դոկտոր, պրոֆեսոր
- Ռիտա Սաղաթելյան-լեզվաբան, բան.գիտ.թեկն.
- Ռուբեն Մարգարյան-հրապարակախոս, վերլուծաբան
- Ռուբեն Սահակյան-փաստաբան
- Ռուզան Առաքելյան-հրապարակախոս
- Ռուզան Խաչատրյան- լրագրող, գրող
- Սաթենիկ Ավետիսյան-գրականագետ, բան.գիտ.թեկն.
- Սահակ Սահակյան-երգիչ
- Սասուն Պասկևիչյան-կոմպոզիտոր
- Սամվել Թադևոսյան-փաստավավերագրող, ռեժիսոր
- Սամվել Քոչինյան-բժշկ.գիտ.թեկն.
- Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բան.գիտ.թեկն., դոցենտ
- Սիլվա Յուզբաշյան-ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոնա Բանոյան-ՀՀ վաստակավոր նկարիչ
- Սոնա Մելոյան-մշակութաբան, լրագրող
- Սպարտակ Ղարաբաղցյան-գրող, հրապարակախոս
- Վահե Սարգսյան-պատմ.գիտ.թեկնածու
- Վանո Եղիազարյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Վարդան Այվազյան-սահմանադրագետ, իրավ.գիտ.թեկն., դոցենտ
- Վարդան Ոսկանյան-բան. գիտ. թեկն.
- Վարդան Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
- Վիգեն Ստեփանյան-ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Վիկտոր Կատվալյան-բան. գիտ. դոկտ.
- Տիգրան Դավթյան-օպերային երգիչ
- Փիրուզա Մելիքսեթյան-«Իրատես» պարբերականի գլխ. խմբագիր
- Քնարիկ Փիլոսյան-մշակութաբան
- Ֆլորա Նախշքարյան-«Գոլոս Արմենիի» թերթի գլխ. խմբագիր
Նոյեմբեր 3, 2020
Կոչը բաց է միանալու համար