|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը և կոչ է արել Շվեդիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Արաղչին իր շվեդ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է Թեհրանի և Ստոկհոլմի միջև թյուրըմբռնումները լուծելու և համագործակցությունն ամրապնդելու համար ավելի լայն խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Նա նաև Շվեդիային կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու ապագայում նմանատիպ միջադեպերը:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ դիվանագիտական առաքելությունների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Ստոկհոլմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։