կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 12:28
Առանց Կատեգորիա

Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով Իրաքից հետ է կանչում իր զորքերը. Reuters

Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով Իրաքից հետ է կանչում իր զորքերը. Reuters

Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը աշխարհում տարածվող կորոնավիրուսի պատճառով որոշել է դուրս բերել Իրաքում Իսլամական պետության դեմ կազմված կոալիցիոն ուժերին մաս կազմող ֆրանսիական զորքերը. տեղեկացնում է Reuters-ը։

«Ֆրանսիան որոշել է Իրաքում Շամմալ ռազմական գործողության շրջանակում տեղակայված անձնակազմին երկիր վերադարձնել», - նշված է հայտարարության մեջ։

Այս պահին Իրաքում է գտնվում մոտ 100 ֆրանսիացի զինվոր։

Ըստ քրդական Rudaw-ի՝ֆ Իրաքի ԶՈւ խոսնակ Աբդուլքերիմ Հալեֆը նույնպես հաստատել է, որ ֆրանսիական զորքերը դուրս են բերվում երկրից տարածքից։

Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթ արդեն հայտարարել էր Իրաքից զորքերի դուրս բերման մասին՝ նույն հիմնավորմամբ։

Իրաքում այս պահի դրությամբ հայտնաբերվել է հավարակով վարակման 346 դեպք՝ 29 մահվան ելքով, իսկ Ֆրանսիայում 25.233 դեպք՝ 1331 մահվան ելքով. հայտնում է Yerkir.am-ը։