կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 17:26
Առանց Կատեգորիա

COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ

COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ
 Հայաստանում COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
 
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ:
 
Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:
 
Մինչև այս մասնավոր լաբորատորիաներում թեստավորման գինը տատանվում էր մոտ 17-25 հազար դրամի սահմաններում: