Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի բնակչությունը կավելանա մինչև 2050-ը, իսկ դրանից հետո կնվազի։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, ենթադրվում է նաև, որ ծնելիություն ցուցանիշների արագ անկման տեմպերը կշարունակվեն։
Ըստ հետազոտության արդյունքների՝ 2030-ին Թուրքիայի բնակչության թիվը կկազմի 88 մլն 188.000, 2050-ին՝ 93 մլն 774.000, իսկ 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն։
Նշվում է, որ եթե 2023-ին միջին տարիքը համարվում էր 34-ը, ապա 2050-ին կհամարվի՝ 44․8-ը, 2075-ին՝ 51․5-ը, իսկ 2100-ին՝ 52․2-ը։
Թուրքիայի բնակչության թիվը ըստ պաշտոնական վերջին տվյալների, կազմում է 85.3 մլն։