Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը, ինչը հնարավորություն կընձեռնի մինչեւ 2010թ.-ի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, որից հետո կդադարեցվի նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
18 տարեկանից մինչեւ 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար ընդհանուր առավելագույն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաեւ զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում է, կամ երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի եւ այլն:
Նշենք, որ օրենքը գործում է 2003-ից, եւ մինչ այժմ շուրջ 5 հազար մարդ օգտվել է օրենքի գործողությունից: