կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 15:20
Քաղաքական

Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ դատարկան նիստը հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ դատարկան նիստը հետաձգվեց

Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, դրանք ձեռք բերելու համար որոշակի ժամանակ է պետք. այսօր դատական նիստից հետո տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ միջնորդության ներկայացումը կշարունակվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին նշանակված նիստում։ 

Փաստաբանը նաև հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության համար իրեն գրավի չափ նշել են, սակայն հատուկ վերապահում չունեն, թողել են դատարանի հայեցողությանը։

«Գագիկ Ծառուկյանի դեմ տեղի ունեցողն իրավական գործընթացներ չեն, բայց կարծում եմ, որ Հայաստանում ռազմական դրությունը պետք է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա ազդի, որպեսզի նա օբյեկտիվ որոշում կայացնի»,- հայտարարեց փաստաբանը։