Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություն կներկայացնեն դատարան` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Նա տեղեկացրեց նաև, որ գրավի չափը չեն նշելու: «Այնպես չէ, որ սա արվում է Ամանորի կապակցությամբ, որ Քոչարյանն Ամանորը տանն անցկացնի: Հավանականությունը շատ մեծ չէ, որ դատարանը մեր միջնորդությունը կքննի մինչև Ամանոր, մյուս կողմից` չի բացառվում, քանի որ անձի ազատության խնդիրն է դրված: Վճռաբեկ դիմելուց և որոշակի վերլուծություններից հետո, երբ քննարկեցինք` իրավական պաշտպանության ինչ հարց կա, որը կարող ենք լուծել, ամենակարևորն այն էր, որ դատարանները դեռևս չեն անդրադառնում այն հանգամանքին, որ Քոչարյանը, 4 ամիս ազատության մեջ մնալով, դատական գործընթացին չի խոչընդոտել»,- ասաց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: