ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«90-ականներին ֆբ չկար ու անմիտ ստատուսներ ու քոմենթներ գրողներ չկային։ 92-ի օրհասական պահին Դաշնակցության, ընդդիմադիր այլ կուսակցությունների միտինգների արդյունքում փոխվեց պաշտպանության նախարարը, որի արդյունքում նաև փոխվեց պատերազմի ընթացքը։
Հիմա, նույնքան ծանր վիճակում շատ «գիտակից» օգտատերեր, «հերոսաբար» իրենց «պատռում» են, երբ իշխանության սխալների մասին մի խոսք են տեսնում ֆեյսբուքում, ոմանք փորձում են «չէ՞ որ պատերա՜զմ է» սրտաճմլիկ բացականչությամբ թեկուզ իրավացի քննադատությունը գրողից ավելի «հայրենասեր» երևալ, իսկ «ամենագիտակիցները», հատկապես անփորձ երիտասարդներն ու նրանց ոգևորող զոմբիներն ու «պոակ-ական ագիտպրոպը» փորձում են «միասնության» մթնոլորտն ապահովել ԱԱԾ-ին թեգ անելով, վերջին օրենքի տրամաբանությամբ, ռեպրեսիաների կոչ անելով ու թշնամի փնտրելով։
Հարգելի ընկերներ և ոչ ընկերներ, մի քիչ մտածեք, թե ի՞նչ է միասնությունը, ինչի՞ շուրջ և ինչպե՞ս է այն ստեղծվում, միգուցե ավելի օգտակար է ծանր վիճակում սթափեցնող քննադատությունը, սխալ քայլերի մատնանշումը, ոչ թե «հոտային», պաթոսային «ուռաները»։
Արա, մտածեք էլի, դա ցավոտ չի, մենք հո Ադրբեջա՞ն չենք, որտեղ մի հոգու է տրված մտածելու իրավունքը։ Կարող էի նաև ավելի կոպիտ բաներ գրել, բայց առայժմ այսքանը»։