Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին և հայտարարեց, որ այն սթափեցնող էր: «Նախագահի հիմնական ուղերձներն ուղղված էին բոլոր կուսակցություններին, և մենք բոլորս էլ պետք է այդ ուղերձից քաղեինք այն ինչը, վերաբերում է ընդհանուր մեր երկրի բարօրությանը և պետական աշխատանքի առավել արդյունավետ կառուցմանը»,- ասաց Բաբայանը: Դիտարկմանը, թե անցյալ տարի նույն օրը տեղի ունեցան ԲՀԿ-ի հետ կապված հայտնի իրադարձությունները, Բաբայանը նշեց, որ իր կողմից կոռեկտ չէ գնահատականներ տալ: «Քանի որ դրա մասին բազմաթիվ անգամաներ խոսվել է, գնահատականներ տրվել են, այս պահին ես ավելացնելու, ասելու բան չունեմ: Ես չեմ ցանականում մեկնաբանություններ տալ, կոռեկտ չեմ համարում»,- ասաց նա: Բաբայանի խոսքով`Սերժ Սարգսյանի ելույթը վերաբերում էր տարբեր քաղաքական ուժերին: «Պառլամենտը ժառանգական պաշտոն չէ, ինչու չէ, նաև կառավարությունը: Քաղաքական դաշտը դինամիկ զարգացման և փոփոխությունների էտապ է ապրում և որևէ մեկի համար դա պետք է նորություն չլինի: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում նման մոտեցումներ կան»,- ասաց ԲՀԿ-ականը: