Փոխարժեքներ
27 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը գրում է.
«Քիմիկոս, գիտաշխատող, ՀՅԴ գործիչ, հրապարակագիր, 1914թ․ հայ կամաւորական շարժման ղեկավարներից, Հայաստանի առաջին հանրապետութեան ֆինանսների, հասարակական օգնութեան եւ ներքին գործերի նախարար, գանձակեցի՝ Սարգիս Արարատեանը (1886-1943թթ․), 1930-ականների աւարտին, երբ համաշխարհային քաղաքական թատերաբէմում, խելագար մրցարշաւի էին դուրս եկել վխտացող՝ նացիզմը, լիբերալիզմն ու բոլշեւիզմը, եւ իրենց գաղափարախօսական ցանցերը փռել աշխարհով մէկ, ուշագրաւ գաղափարներ է յայտնել հայ երիտասարդութեան դերի ու առաքելութեան մասին․
«Մեր հին ու մանաւանդ նոր ու նորագոյն անցնալի պատմական բովանդակութեան մէջ, որի խղճմիտ, առարկայական, անկողմնակալ ու գիտական վերլուծումն ու վերագնահատումը՝ ինքնին պիտի ճշտէ ժամանակակից հայ երիտասարդութեան ուղղեգիծը իր ակտիւութեան բոլոր ասպարէզներում։
«Եւ ոչի՛նչ, բացարձակապէ՛ս ոչինչ չի արգիլում, որ մեր երիտասարդութիւնը լրջօրէն ու բարեխղճօրէն կատարէ պատմական իր այդ առաքելութիւնը՝ անգամ իր ունեցած մօդեռն հակումը դէպի պարն ու սպորտը, ֆլիրտն ու անցողական հաճոյքը․․․
«Ամէն մէկ հայ երիտասարդ ինքն իր մէջ արդէն ապրած է իր միջավայրի թելադրած դժուարութիւնները։ Մեզնից լաւ է նա գնահատում մտաւոր զարգացումի անհրաժեշտութիւնը։
«Ապա ի՞նչ պիտի անի նա համազգային հաւաքական ճակատի վրայ: Ո՞րն է այն իտէալը, որին պիտի ծառայէ եւ որոնք են այն միջոցները, որոնցմով նա պիտի հասնի իր գերագոյն նպատակին։ Մի նոր պրօբլէմ, որի լուսաբանութիւնը ակամայից շօշափում է մեր ժողովրդի քաղաքական ճակատագիրը եւ հայրենիքի ու գաղութների փոխյարաբերութիւնը:
«Այստեղ եւս վճռական դեր ունի հայ երիտասարդութիւնը վերջ տալու համար այն ահաւոր քաոսին, որ մթագնել է հայ հասարակութեան խիղճը, միտքն ու գիտակցութիւնը: Նրա առնական կեցուածքից շատ բան ունի սպասելիք մեր ժողովուրդը:
«Նոր սերունդ՝ ահա մեր կեանքի հրամայականը: Այսինքն՝ գաղափարական կորիզը հայ երիտասարդութեան, որը պատրաստ է լծուելու մեր պատմութեան ու կեանքի դժուարաքարշ անիւներին՝ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԻՍԱՒԱՐՏ ՇԷՆՔԸ ՀԱՅ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ»:
(«Հերկ» ամսագիր, Պուքրէշ (Բուխարեստ), 1938 ապրիլ, էջ 10-12)
Այս գաղափարներն անկասկած ակտուալ են այսօր»։