|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայաստանում հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154, վերջին մեկ օրում` 2877 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 46713 անձ, վերջին մեկ՝ օրում 395 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է: