Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք բոլոր մարզերում իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ: Ամեն շաբաթ հրապարակում ենք որոշակի ամփոփ տվյալներ, այս պահին գտնում ենք նվազման տեմպը բավարար չէ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին համընթաց ապահովենք դեպքերի նվազումը», - ասաց Ավանեսյանը, հավելելով, որ, իհարկե, թիվը մտահոգիչ է:
«Նախ երկար տարիներ ի վեր դեպքերի աշխուժացում առաջին անգամ է նկատվում տաբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Շատ կարևոր է, որ հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության ախտանշանների բուժման մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Մենք աշխատանքներ ենք տանում, որ թվերի աճ չունենանք, այլ հակառակը՝ նվազի», - նշեց նա:
Ինչ վերաբերում է երեկ տարածված տեղեկությանը, թե Արմավիրի մարզում ևս երեք դեպք է գրանցվել, Ավանեսյանն ասաց.
«Երկու դեպքի մասին է խոսքը, ուրբաթ օրերին է մեր տեղեկատվությունը հրապարակվում, այլ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի, և վաղը նախարարությունը կտեղեկացնի»: