|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացահայտել է Գրոզնիում հատուկ գործողության ընթացքում սպանված զինյալների ինքնությունը: Նա այդ լուսանկարները հրապարակել է իր Telegram ալիքում:
Ոչնչացվածների թվում է 1996 թվականին ծնված Մագոմեդ Ցուրաևը, 1992 թվականին ծնված Մագոմեդ Մագոմեդովը, 1992 թվականին ծնված Ռամզան Մուրթազալիևը և 1988 թվականին ծնված Մայրբեկ Իմամուրզաևը: Բոլոր զինյալները Չեչնիայից են: Կադիրովի խոսքով՝ նրանք երկար ժամանակ գտնվել են օպերատիվ բազայում և եղել են հետախուզման մեջ: «Բոլորովին վերջերս այդ շեյթանները փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում և այլ երկրներում»,- ասել է նա:
Չեչնիայի ղեկավարը նշեց, որ ոչնչացված գրոհայինները հրաման են ստացել «արևմտյան հովանավորներից» ու վերադարձել՝ մի շարք ահաբեկչություններ իրականացնելու: «Ըստ ամենայնի՝ դժոխքի շները մոռացել են, որ մենք վերականգնել ենք խաղաղությունն ու կարգը Չեչնիայի Հանրապետությունում, որպեսզի ավազակները չխախտեն քաղաքացիների անդորրը»,- ավելացրել է Կադիրովը և խոստացել, որ ցանկացած ոք, ով սպառնում է տարածաշրջանում կայունությանը, անմիջապես կոչնչացվի: