Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեչենական Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հեգնանքով է մեկնաբանել New York Times-ի հրապարակումն այն մասին, որ իր անունը «Մագնիտսկու ցուցակի» գաղտնի տարբերակում է. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ի՞նչ կարող եմ ասել այդ կապակցությամբ: Հանձնել եմ դեպի ԱՄՆ տոմսը, քանի որ հնարավոր է ինձ այնտեղ ձերբակալեն: Շատ էի տվայտվում այդ կապակցությամբ, չէի կարողանում գործով զբաղվել»,- հեգնել է Կադիրովը:
Նա հավելել է, որ վերջերս իր նժույգին չեն թույլատրել մասնակցել ԱՄՆ-ում անցկացված ձիարշավին` «դրանով խախտելով կենդանու իրավունքները». «Դրանից հետո ձին հիվանդացավ, տառապում էր արգելքից»:
Ապա լրջանալով` Կադիրովը հայտարարել է, որ իր համար միեւնույն է` կա՞ իր անունն այդ ցուցակում, թե՞ ոչ: «Ես երբեք Ամերիկայում հաշիվներ չեմ ունեցել կամ` անշարժ գույք: Երբեք այնտեղ բիզնեսով չեմ զբաղվել: Համարում եմ, որ բիզնեսի զարգացման համար ամենալավ երկիրը Ռուսաստանն է: Հպարտ եմ, որ ռուսաստանցի եմ, հպարտ եմ, որ Ամերիկայի համար անցանկալի եմ, քանի որ նրանք իրենց ամեն ինչ թույլ են տալիս աշխարհում»,- ասել Կադիրովը` թվարկելով Աֆղնաստան, Իրաք, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա...
Ըստ նրա` ինքը մարդու իրավունքներ չի խախտել եւ ցավում է, որ որոշ մարդիկ ու կազմակերպություններ անում են ամեն ինչ` ԱՄՆ վարչակազմին սիրաշահելու համար: