|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայտնի են Գրոզնիում զինյալների հարձակման մանրամասները: Այս մասին հայտնում է Baza հրատարակությունը իր Telegram ալիքում:
Ալիքի տեղեկություններով՝ Միր փողոցի մոտակայքում գտնվող խաչմերուկում փոխհրաձգության ընթացքում սպանվել է պարեկապահակային ծառայության երկու սպա: Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության պատասխան կրակի հետևանքով:
Ականատեսների խոսքով՝ գրոհայինները դանակներով հարձակվել են սպաների վրա և փորձել տիրել նրանց զենքին:
Ավելի վաղ հաղորդվել է քաղաքում կրակոցների մասին: Քաղաքացիները կրակոցներ էին լսել և մոտեցել գետնին ընկած երկու տուժածներին: Ոստիկանությունը շրջափակել էր դեպքի վայրը: