կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-12 10:57
Տարածաշրջան

Ադրբեջանից կոչ են արել սպանել Սեմյոն Պեգովին (WarGonzo)

Ադրբեջանից կոչ են արել սպանել Սեմյոն Պեգովին (WarGonzo)

Ադրբեջանցիներին պատերազմի այս օրերին հանգիստ չի տալիս ռուսական WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որն այս օրերին աշխատում է Արցախում:

Ալիևի հանցավոր ռեժիմի գովերգողներից ադրբեջանցի լրագրող, երկրի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախկին աշխատակից Հեյդար Միրզան կոչ է արել սպանել ռուս լրագրողին:

«Այս լուսանկարը զրկում է նրան նոնկոմբատանտի կարգավիճակից և իրավունք  է տալիս ոչնչացնելու նրան: Զենքը ձեռքին ռազմական թղթակիցը ռազմական թղթակից չէ, այլ կռվող»,- գրել է Միրզան:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Սեմյոն Պեգովի լուսանկարը ոչ թե արցախյան այս պատերազմի, այլ նվազագույնը 2 ամիս առաջ արված  լուսանկար է:

Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել ադրբեջանական «Օրիորդի աշտարակ» Telegram ալիքի ադմինիստրատոր Սադաթ Գուլիևը: Նման լկտի հանդգնությունը զայրացրել էր նույնիսկ ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որը կոչ արեց քրեական գործ հարուցել Գուլիևի դեմ: