Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները թելեգրամյան իրենց ալիքներով լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել օկուպացված Հադրութ քաղաքից, որում երևում է, թե ինչ վիճակում է այժմ այկական քաղաքը:
Թշնամին Հադրութի հայտնի եռագույն քարից մոտից, որը ներկել են իրենց դրոշի գույներով, տեսանյութ են հրապարակել, որում ծաղրում են Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին, որը պատերազմի օրերին Արցախում էր: Պեգովը հոկտեմբերի առաջին կեսին Հադրութից տեսանյութեր էր հրապարակում և ցույց տալիս, որ ադրբեջանցիների այն պնդումները, թե քաղաքն ընկել է, սուտ է: Հադրութի հայտնի քարը գտնվում է քաղաքի մուտքի մոտակայքում, որն առավել հայտնի դարձավ պատերազմի օրերին, երբ երևում էր, որ այդ քարի մոտակայքից հայերը կռվում էին թշնամու դեմ:
Պատերազմի ավարտից շաբաթներ անց թշնամին բարձրացել էր այդ քարի վրա, մուղամ էր երգում ու շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին:
Ադրբեջանցիների տեսանյութերից երևում է, որ քաղաքը դեռևս հետպատերազմական վիճակում է` ավերված: Ադրբեջանցիներն այնտեղ հասցրել են բացել խանութներ, փոստային բաժանմունք և «Երկաթյա բռունցք» կոչվող արձանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-12-ը, երբ քաղաքը փաստացի գտնվում էր թշնամու վերահսկողության տակ, ՀՀ ՊՆ՝ այն ժամանակվա ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մինչև պատերազմի վերջին օրն էլ չէր խոստովանում, որ քաղաքն ընկել է: