|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին: Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը:
Ըստ նրա՝ Պեգովը տեսանյութեր է պատրաստել Մերձդնեստրին, ինչպես նաև այս հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի խաղաղարար դերի մասին:
«Բացի հեռախոսների, նոութբուքերի եւ այլ տեխնիկայի խուզարկությունից եւ մանրակրկիտ ուսումնասիրությունից, հատուկ ծառայության աշխատակիցները բացահայտ սպառնացել են Ռուսաստանի քաղաքացուն, որ նրան կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին: Սեմյոնին, որը բավականին արժանապատվորեն է արձագանքել տեղի ունեցածին, իհարկե, բաց են թողել, բայց այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային, ոչ բարեկամական բոլոր գործողությունները տարակուսանք են առաջացնում», - ընդգծել է Տուրովը: