|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին: Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ, օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Անգնահատելի այս այցը նախաձեռնել են սիրտ-անոթային վիրաբույժ՝ Լևոն Խաչատրյանը՝ «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ։
Բժիշկների պատվիրակության խմբում են․
1. Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,
2. Ան Մարի Բերժե - վիրաբույժ,
3. Պատրիկ Կնիպեր - ռեկունստրուկտիվ վիրաբույժ,
4. Պիեր Ժիրար - վիրաբույժ-վնասվածքաբան,
5. Միքայել Չափարյան - վիրաբույժ-վնասվածքաբան,
6. Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական։