Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արցախի Ազատամարտիկների միության շենքի դիմաց առավոտից շարունակվում է կամավորների անդամագրումը։ Արցախից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Ազատամարտիկների միության նախագահն այս պահին դիրքերում է, և կամավորների անդամագրման գործընթացը համակարգում է Միության աշխատակազմի ղեկավար, ազատամարտիկ Էդուարդ Խաչատրյանը։
Նա մեր թղթակցի հետ զրույցում պատմեց, որ, ապրիլի 2-ից սկսած, հազարավոր կամավորներ են գալիս, այդ թվում` կանայք։ Նրա խոսքով` կամավորներ են եկել նաև արտասահմանից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից։
Անդրադառնալով երեկ Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու սարքի կողմից պայթեցված ավտոբուսի մեջ գտնվող` Սիսիանի ջոկատի անդամներին` Խաչատրյանը նշեց. «Շատ բարձր տրամադրություն ունեին, գյուղապետեր էլ կային, բայց այստեղ՝ Արցախում բոլորը՝ նախարար, մարզպետ, գյուղապետ, թե` բանվոր, հավասար են: Մարտի դաշտ գնալուց առաջ բոլորն էլ գիտակցում են, որ կարող է նաև զոհեր լինեն»:
Ազատամարտիկը տեղեկացրեց, որ Սիսիանի ջոկատն ուղևորվում էր հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքեր: