|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հպարտանում եմ, որ կարողացա գալ Հայաստան, կիսել իմ փորձը եւ սատարել հայ բժիշկներին։ Այս մասին հունիսի 29-ին պարետատան նիստից հետո ասաց Ֆրանսիայից բժիշկների խմբի ղեկավար, Մարսելի «Նորդ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։
Նա հավելեց, որ հայ բժիշկները շատ բանիմաց են եւ աշխատում են հնարավորությունների ամբողջ ներդրմամբ։ Նա նաեւ կոչ արեց բոլորին պահպանել անվտանգութւան կանոնները, ինչը կարող է կյանքեր փրկել եւ էական ազդեցություն ունենալ համավարակի ու դրա հետեւանքների դեմ պայքարի վրա։
Լորան Փափազյանը հատուկ նշեց բժշկության ասպարեզում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության կարեւորությունը, որը, նրա խոսքերով, կարող է լուրջ շարունակություն ունենալ։