կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 16:35
Տարածաշրջան

Սահակաշվիլին վրացական սահմանամերձ հողերը նվիրել է Թուրքիայի՞ն

Սահակաշվիլին վրացական սահմանամերձ հողերը  նվիրել է Թուրքիայի՞ն

Վրաստանում  հողային սկանդալ է հասունանում: Գործողությունները ծավալվում են վրաց-թուրքական սահմանին: Օրերս հայտնի է դարձել, որ երկրի տարածքի մի մասը ինչ-որ կերպ անցել է Թուրքիային: Այս մասին գրում է Regnum-ը՝ Вестник Кавказа-ին հղումով:

 

Առաջինն այս մասին իմացել են Կիրնաթի գյուղի բնակիչները: Թուրք սահմանապահները  գյուղացիներին հայտարարել են, որ նրանք հայտնվել են թուրքական հողում, և հրամայել են գյուղացիներին հեռանալ տարածքից: Գյուղացիները դիմել են իշխանություններին, սակայն ատյաններից ոչ մեկում նրանք իրենց հուզող հարցերի պատասխանը չեն ստացել:

 

Բացի այդ` վրացական հեռուստաալիքներից մեկը ռեպորտաժ է ներկայացրել, թե Կիրնաթիի բնակիչները քիչ էր մնում սահմանային հակամարտություն սադրեին բարեկամ Թուրքիայի հետ:

 

Սահմանամերձ գյուղի բնակիչների վիճակը նախանձելի չէ: Ըստ պարբերականի՝ զրկվելով հանդերից` նրանք փաստացի զրկվել են իրենց  հացից: Հասարակության ներկայացուցիչներից մեկի խոսքերով` իրեն հայտնի է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընտրություններում պարտություն կրելուց առաջ սիմվոլիկ 1 լարի գումարի դիմաց Կիրնաթիի դաշտերը զիջել է Թուրքիային: Նա անգամ պնդում է, որ համապատասխան փաստաթուղթ կա:

 

Ի՞նչ է շահել այդ կասկածելի գործարքից նախագահը, դժվար է  հասկանալ: Սակայն մարդիկ վստահեցնում են, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: 

 

Իսկ Վրաստանի նոր իշխանությունները՝ ի դեմս «Վրացական երազանք»-ի, լռում են կամ փորձում պատասխանատվությունը գյուղի բնակիչների վրա գցել, քանի որ Թբիլիսին ի վիճակի չէ դիմադրել Անկարային և, հասկանալով, որ  հաղթող դուրս չի կարող գալ, որոշել է հզոր հարևանի հետ լարվածություն չստեղծել: