Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հոկտեմբեր 21-ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը եւ Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի տնօրեն Ռուբեն Գույումճյանը հատուկ հանդիպում են ունեցել Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդի հետ:
Հայ Դատի պատվիրակությունը առաջին հերթին շնորհավորել է իշխող կուսակցության՝ պահպանողականների հաղթանակը վերջին ընտրություններում եւ շնորհակալություն հայտնել Հայող ցեղասպանության ճանաչման հարցում կանադական կառավարության սկզբունքային դիրքորոշման համար: Նախարարին ներկայացվել են նաեւ Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայ Դատի հանձնախմբի պատրաստած թղթածրարները:
Հայաստան-Կանադա քաղաքական-տնտեսական հարաբերությունների զարգացմանն անդրադառնալով` Րաֆֆի Տոնապետյանը շեշտել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ նախարարը դրական կարծիք է հայտնել` նշելով, որ նման նախաձեռնությունն ավելի կամրապնդի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները:
Րաֆֆի Տոնապետյանը նախարարին ներկայացրեց Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքները: